Սիբիրում 56 հազ հեկտար անտառ է այրվում

10:34 • 15.05.12

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Սիբիրում այրվող անտառային մակերեսը հասել է 56.118 հեկտարի, այս պահի դրությամբ կրակի 127 օջախ կա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում մոտ 35 հազ հեկտարով ավելացել է մակերեսը, իսկ օջախների թիվն աճել է 50-ով։

 

Առավել մեծ մակերեսի հրդեհներ են գրանցվել Զաբայկալսկի երկրամասում։

 

«Անձրևային եղանակն օգնում է հրշեջներին, երեկվա դրությամբ հաջողվել է ամջողջությամբ մարել 5.8 հազ հեկտար մակերես»,- տեղեկացրել են ԱԻՆ-ից։