Ֆրանսիայի կաթոլիկները բողոքում են Օլանդի դեմ (տեսանյութ)
Փարիզում կաթոլիկ համայնքի ավելի քան 500 ներկայացուցիչներ Սուրբ Օգոստինոսի եկեղեցու մոտ ցույց են կազմակերպել և բողոքում են Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումների դեմ:
Ակցիան համընկել է Ֆրանսիայում սրբացված Ժաննա դ'Արկի հիշատակի օրվա հետ:
Ցուցարարները հայտարարել են, որ միասեռական ամուսնությունների օրինականացման, աբորտների, ինչպես նաև օտարերկրացիներին քվեարկելու իրավունք տալու Օլանդի խոստումները սպառնում են Ֆրանսիայի՝ որպես կաթոլիկ երկրի ազգային ինքնությանը:









