Սողանք Թուրքիայում. կան զոհեր
Այսօր Թուրքիայի Գիրեսուն քաղաքում, Հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքների շինհրապարակում սողանք է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով զոհվել է 4, վնասվածքներ ստացել 1 աշխատակից:
Ինչպես տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը, սողանքի վայրում դեռևս մի քանի մարդ կա:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, իսկ շտապօգնության մեքենաները հերթապահություն են իրականացնում:









