Իրաքում դատ է սկսվել նախկին փոխնախագահի դեմ՝ նրա բացակայությամբ
Բաղդադում դատավարություն է սկսվել Իրաքի նախկին փոխնախագահ Տարիկ Հաշեմիի դեմ, որին մեղադրում են շիա քաղաքական գործիչների սպանության նպատակով «մահվան գնդեր» ձևավորելու համար:
Մեղադրող կողմը պնդում է, որ սուննի Հաշեմին կապված է 150 սպանությունների հետ: Ինքը Հաշեմին, այժմ գտնվում է Թուրքիայում, որտեղ մայիսի 11-ից, նրա գրասենյակից արված հայտարարության համաձայն, «բուժումներ է ստանում»:
Իր դեմ հեռակա կարգով անցկացվող դատավարության ներկայացրած բոլոր մեղադրանքները Հաշեմին հերքում է:
Թուրքիան ավելի վաղ, ի պատասխան Ինտերպոլի պահանջին, ասել էր, թե չի պատրաստվում Հաշեմիին արտահաձնել Իրաքին:









