Ֆրանսիայի նորընտիր նախագահի ինքնաթիռն օդում շանթահարվել է

20:37 • 15.05.12

Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի ինքնաթիռը վերադարձել է Փարիզ, քանի որ կայծակի հարված է ստացել Գերմանիա ուղևորվելիս, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:


Օլանդը ինքնաթիռով ուղևորվում էր Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման համար: Կատարվածի մանրամասները դեռ չեն հաղորդվում:


Վերադառնալով Փարիզ՝ նախագահը մեկ այլ օդանավով` կրկին ուղևորվել է Բեռլին: