Ինդոնեզիայում գտել են SSJ-100 ինքնաթիռի սև արկղերը
Ինդոնեզիայի փրկարարական խումբը հայտնաբերել է Sukhoi SuperJet-100 վթարված ինքնաթիռի սև արկղերը: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ին:
«Մենք հայտնաբերել ենք սև արկղերը առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում՝ օդանավի պոչից 100 մետր հեռավորության վրա, - հայտարարել է փրկարարական աշխատանքների համակարգող Քեթութ Փարվան:
Հիշեցնենք, որ Sukhoi Superjet-100 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ինդոնեզիայում: Ինքնաթիռում գտնվում էր 45 մարդ:









