Իրանը «կառուցողական» է բնորոշել ՄԷՄԳ-ի հետ բանակցությունները
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի միջև տեղի ունեցած բանակցություններն ըստ իրանական կողմի` «կառուցողական» բնույթ են կրում, հաղորդում է Associated Press-ը:
«Մենք հաջող բանակցություններ ենք ունեցել. ամեն ինչ ճիշտ ճանապարհով է ընթանում: Մթնոլորտն այստեղ շատ կառուցողական է»,- նշել է բանակցություններում Իրանը ներկայացնող Ալի Ասղար Սոլտանեհը:
ՄԷՄԳ-ը լիահույս է, որ բանակցությունների դրական ելքի արդյունքում իր փորձագետներին թույլտվություն կտրվի այցելել Իրանի միջուկային օբյեկտները` դրանք ուսումնասիրելու նպատկով:









