Kodak-ը գաղտնի միջուկային ռեակտոր ունի

11:46 • 15.05.12

Թվային տեխնոլոգիաների ոլորտում հանրահայտ Kodak Eastman Co. ընկերությունը սառնարանի մեծությամբ գաղտնի միջուկային ռեակտոր ունի Նյու Յորքի ստորգետնյա Rochester հետազոտոկան կառույցում, գրում է Yahoo news-ը` հղում անելով the Democrat and Chronicle պարբերականին:

 

Խիստ հսկողության տակ գտնվող ստորգետնյա կառույցում հայտնաբերվել է միջուկային ռումբերի հիմնական բաղադրիչ հարստացված ուրան` մոտ 2 կգ:

 

«Ռեակտորը ճառագայթման որևէ վտանգ չի ներկայացնում բնակչության և աշխատողների համար: Այն օգտագործվել է քիմիական նյութերի մաքրությունը ստուգելու և նեյտրոնների ճառագայթաբանությունը փորձարկելու նպատակով»,- նշել է ընկերության խոսնակ Քրիստոֆեր Վերոնդան:

 

Ընկերությունը երբևէ չի հրապարակել գաղտնի միջուկային ռեակտորի գոյության մասին ոչ մի լուր. պարբերականն այդ մասին տեղեկացել է Kodak-ի մի աշխատակցից: Ինչ վերաբերում է հարստացված ուրանին, ապա այն արդեն տեղափոխվել է Հարավային Կարոլինայի դաշնային հետազոտական կայան: