Բախումներ Լիբանանում. 8 զոհ,90 վիրավոր

08:35 • 15.05.12

Լիբանանի Տրաբլուսշամ քաղաքում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից ալևիների և սուննիների միջև բախումները շարունակվել են:
 

Դրանց հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 90 մարդ: Սա Լիբանանի սուննիների և ալևիների միջև բախումների արդեն երկրորդ օրն է:
 

Լիբանանի LBC հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ անվտանգության ուժերը հսկողության տակ են վերցվել Տրաբլուսշամ քաղաքի ելքերն ու մուտքերը, սակայն բողոքի ակցիաները շարունակվում են «Ալ Նուր» հրապարակում:
 

Լիբանանի ոստիկանությանը դեռևս չի հաջողվում կանխել դեպքերի հետագա զարգացումը: