Սպասվում են մասնակի տեղումներ, նաև կարկուտ. Հայաստանի եղանակի առաջիկա 5 օրերի կանխատեսում

21:27 • 15.05.12

Հայաստանում առաջիկա օրերին կդիտվեն մասնակի տեղումներ։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։ Մասնավորապես, ըստ կանխատեսման, մայիսի 16-ին, 18-19-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 17-ին, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
 

Քամին կլինի հարավ-արևելյան ուղղությամբ՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:


Երևանում մայիսի 16-ին, 18-19-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, իսկ 17-ին և 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: