Moody’s-ը դրական է գնահատել Հանրապետականի հաղթանակը հայաստանյան ընտրություններում
Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների գնահատականով Հայաստանի իշխող կոալիցիայի հաղթանակն ընտրություններում դրական է գնահատված, քանի որ այդպես «քաղաքական կայունության և քաղաքականության շարունակականության որոշակի աստիճան կերաշխաորվի»,- հայտնում է Bloomberg-ը:
«Հայկական նոր կառավարության համար հիմնական մարտահրավերներ են Լեռնային Ղարաբաղի շրջանը, որի շուրջ տարաձայնություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև և փակ սահմանը իր հարևանի՝ Թուրքիայի հետ»,- գրել են Լյուսի Վիլլան և Օքսե Մոնթվիլեյթը Moody’s-ի շաբաթական կանխատեսումային վարկանիշում, որը հրապարակվել է այսօր:
«Իշխանության շարունակականությունը այս նուրբ հարցերի լույսի ներքո դրական է»,- գրում են վերլուծաբանները:
Moody’s-ում Հայաստանն ունի Ba2 բացասական վարկանիշը՝ երկրորդ՝ միջինից բարձր ռիսկայնության վարկանիշը:









