Նորզելանդացիները տարօրինակ ծանրոցներ են ստանում փարիզեցիներից

15:11 • 15.05.12

Նոր Զելանդիայի արևմտյան ափի բնակիչները Փարիզից տարօրինակ ծանրոցներ են ստանում, որոնցում գտնվում է 50 եվրո,100 դոլար,1 վարսահարդարիչ և մեկ հատ վարսավիրական մկրատ, գրում է The Guardian-ը:

 

Վերջին 2 շաբաթվա ընթացքում բազմաթիվ նորզելանդացիներ ստացել են այդ անսպասելի ծանրոցները Փարիզի փոստային դրոշմակնիքներով: Ծանրոցներից մի քանիսում եղել են նաև հետևյալ բովանդակությամբ գրություններ` «Շնորհակալություն իսկական ընկեր լինելու համար»:

 

Այս ամենն անչափ զարմանալի է, քանի որ ծանրոցները ստացողների և դրանք ուղարկողների միջև որևէ բարեկամական կամ ընկերական կապ չկա: Այժմ նորզելանդիացի ոստիկանանները հետաքննություն են անցկացնում տարօրինակ «կատակի» հեղինակին պարզելու համար: