Ապօրինի ներգաղթյալը 20 տարի աշխատել է ԱՄՆ-ի օդանավակայններից մեկի անվտանգության ծառայությունում

16:38 • 15.05.12

Նիգերիացի անօրինական ներգաղթյալ Բիմբո Օլումույվա Օյեուլեն 20 տարի շարունակ աշխատել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի մայրաքաղաք Նյուարկ քաղաքի օդանավակայանի անվտանգության ծառայությունում, գրում է Foxnews-ը:

 

Նիգերիացին ԱՄՆ է ժամանել 1989թ.-ին և 3 տարի անց մահացած ոմն Ջերի Թոմասի անվան տակ աշխատանքի է անցել օդանավակայանի անվտանգության ծառայությունում, որտեղ նրա ենթակայության տակ եղել է մոտ 30 աշխատակից:

 

«Նա միշտ էլ հաջող էր անցնում կենսաբանական ստուգումները և երբևէ անհանգստության կամ կասկածի որևէ առիթ չի տվել»,- նշել է անվտանգության ծառայության ներկայացուցիչը:

 

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է նիգերիացուն հաջողվել 20 տարի շարունակ թաքնվել ուրիշի անվան տակ: Օրինազանցի գաղտնիքը բացահայտվել է ոստիկանությունում ստացված անանուն զանգից հետո. այժմ նա ձերբակալված է: