ԵԱՀԿ-ն շփման գծում մշտադիտարկում կիրականացնի

10:54 • 15.05.12

ԵԱՀԿ-ն մայիսի 16-ին ԼՂ հակամարտության շփման գծի Մարտունու հատվածում հերթական մշտադիտարկումը կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է SalamNews-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

 

Ադրբեջանական կողմում մշտադիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա օգնական Անտալ Հերդիչը, Կասպրշիկի գրասենյակի պատասխանատու Պիտեր Քին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը:

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցելու են գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն, Ուիլյամ Փրարոյը և Բարձր մակարդակիպլանավորման խմբի ներկայացուցիչ Վիտալի Բելեկոնը: