Բերման են ենթարկվել երկու հետախուզվող

09:30 • 15.05.12

Մայիսի 14-ին, ժամը 11.45-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Հարությունյանին։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ Հարությունյանը 2009 թ. փետրվարի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

 

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 14-ին, ժամը 07.35-ին, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող ավտոկայանից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մացակ Դարչինյանը։

 

Վերջինս ս/թ մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի՝ այն է՝ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը, 1-ին մասի մեղադրանքով: