Մետաղյա ձողով բացել է պատուհանը և գողացել «Սոնի» և «Սամսունգ» հեռուստացույց և մոնիտոր

09:35 • 15.05.12

Մայիսի 14-ին, ժամը 21.50-ին, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման է ենթարկվել 21-ամյա Արթուր Կ.-ն:

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ 2011 թ. օգոստոսին նա մետաղյա ձողով պատուհանը բացելու միջոցով, Տավրոսի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 12 տնից գողացել է «Սոնի» և «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույցներ ու համակարգչի մոնիտոր:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի ինքնությունը, պատճառված վնասի չափը պարզելու ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: