Մայիսի 14-ին Երևանում երկու մարդ է վրաերթի ենթարկվել

09:42 • 15.05.12

Մայիսի 14-ին, ժամը 09.00-ին, «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:

 

Նույն օրը, ժամը 16.30-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Երկու վրաերթերի գործով կատարվում է քննություն: