Ֆրանսիայի վարչապետ կնշանակվի Ժան-Մարկ Այրոն

12:24 • 15.05.12

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի մտերիմ, նախկին նախարար Ժան-Պիեռ Ժույեն այսօր առավոտյան RTL-ի եթերում հաստատել է այն լուրը, որ երկրի նոր վարչապետ կնշանակվի Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Նանտի փոխքաղաքապետ Ժան-Մարկ Այրոն, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

«Ես, բացի մամուլից, ունեմ տեղեկությունների այլ աղբյուրներ ևս, և ֆավորիտը Այրոն է»,- ասել է նա:

 

Իսկ Ելիսեյան պալատում արդեն սկսվել է նորընտիր նախագահ Օլանդի երդմնակալության արարողությունը, որից հետո, ավանդույթի համաձայն, մեքենայով կշրջի մայրաքաղաքով: