Գեղարքունիքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

08:50 • 15.05.12

Այսօր, տեղական ժամանակով ժամը 08:13-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), իսկ ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: 

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ երկրաշարժ էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Շորժա գյուղից 9 կմ դեպի հարավ-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.440 և արևելյան երկայնության 45.370 ։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: