«Ժակո» թութակների գողը հայտնաբերված է
Ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով մայիսի 12-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Գագիկ Ս.-ին՝ Բ. Հարությունյանին պատկանող թռչնանոցից 4 «Ժակո» տեսակի աֆրիկյան թութակ գողանալու կասկածանքով։
Ըստ Ոստիկանության կայքի՝ Գագիկ Ս–ն խոստովանել է հանցանքը և այժմ կատարվում է քննություն:
Գողության մասին հաղորդում Երևանի Կենտրոնի բաժանմունքում ստացվել էր մարտի 19-ին։









