Կրեմլում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել Համագործակցության 11 երկրների ղեկավարները, այսօր մեկնարկեց Կրեմլում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Նախագահների նման «առանց փողկապի» հանդիպումները ամենամյա ավանդույթ են դարձել:
Նախորդ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նվիրված էր ԱՊՀ-ի 20-ամյակին, կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին` Մոսկվայում:
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին և ՀԱՊԿ ստեղծման տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի այսօր՝ օրվա առաջին կեսին ՌԴ մայրաքաղաքում կայացած` հոբելյանական նստաշրջանի ավարտին:
Հանդիպման ոչ պաշտոնական բնույթը ֆիքսված օրակարգ չի ենթադրում: ԱՊՀ երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակում գործունեության առանցքային ուղղությունների և ԱՊՀ-ի զարգացման վերաբերյալ:









