ԱՄՆ-ում փողոցը հատող հետիոտներին արգելվել է sms հաղորդագրություններ ուղարկելը
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքի ոստիկանությունը սկսել է տուգանել բոլոր այն հետիոտներին, որոնք փողոցը հատելու ընթացքում sms հաղորդագրություններ են գրում: Տուգանքի չափը 85 դոլար է:
Ըստ ոստիկանության` այս միջոցառումն արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Տարեսկզբից ավելի քան 20 հետիոտն վրաերթի է ենթարկվել ոչ թե «վատ» վարորդների, այլ սեփական մեղքով, քանի որ դիմացը նայելու փոխարեն` նայել են բջջայիններին:
«Այստեղ հարցը տուգանքների մեջ չէ: Մենք ցանկանում ենք սովորեցնել մարդկանց անվտանգության կանոններին»,- ասել է ոստիկանապետ Թոմաս Ռիպոլին:
Միչ այսօր ոստիկանությունը տուգանել է 177 «էսեմեսամոլի»:









