Ստրոս-Կանը սպասուհու դեմ միլիոն դոլարի հայց է ներկայացրել
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը հակընդդեմ հայց է ներկայացրել սպասուհի Նաֆիսատու Դիալլոյի (Nafissatou Diallo) դեմ, ով քաղաքացիական հայցով նրան մեղադրում է բռնաբարության մեջ, հաղորդում է The New York Post պարբերականը:
Ֆինանսիստը հյուրանոցի սպասուհուց 1 մլն ԱՄՆ դոլար է պահանջում այն բանի համար, որ նրա մեղադրանքների պատճառով նա զրկվել է Ֆրանսիայի նախագահ դառնալու հնարավորությունից, ինչպես նաև կորցրել է ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը:
Հայցում ասվում է, որ Դիալլոն մտադրված և գիտակցաբար Ստրոս-Կանի դեմ ոստիկանություն սուտ տեղեկություններ է հաղորդել, ինչը և Ստրոս-Կանի կարիերայի վերջի սկիզբն է հանդիսացել:
Դոմինիկ Ստրոսս-Կանը սեքսուալ սկանդալի կիզակետում հայտնվեց 2011թ., երբ հյուրանոցի սպասուհին նրան մեղադրեց բռնաբարության մեջ: Ֆինանսիստին իջեցրին ինքնաթիռից, որով նա պատրաստվում էր Ֆրանսիա մեկնել, և դատի տվեցին:









