Ուդալցովը չոր հացադուլի պատճառով հիվանդանոց է ընկել

04:21 • 15.05.12

Ռուս ընդդիմադիր ակտիվիստ Սերգեյ Ուդալցովը, ով 15 օրյա վարչական կալանքի էր ենթարկվել՝ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով, հիվանդանոց է տեղափոխվել:

 

Ակտիվիստի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նրա կողմից անցկացվող բողոքի չոր հացադուլի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Ուդալցովը հայտնել է, որ ուժեղ գլխապտույտ, ջրազրկում, ինչպես նաև «վատ ախտանիշներ» են ախտորոշվել: Մայիսի 15-ը նրա հացադուլի 7-րդ օրն է:

 

Ուդալցովը Մոսկվայում անցկացվող մայիսյան տոների ընթացքում 2 անգամ ձերբակալվել է: Մայիսի 6-ին ձերբակալվելուց հետո նրան 1,000 ՌԴ ռուբլի տուգանք էր ներկայացվել, իսկ մայիսի 9-ին` 15-օրյա վարչական կալանք: