Օբամայի նախընտրական շտաբը Ռոմնիին մեղադրում է «վամպիրիզմի» մեջ (տեսանյութ)

13:50 • 15.05.12

ԱՄՆ նախագահ վերընտրվել ցանկացող Բարաք Օբամայի նախընտրական շտաբն իր թեկնածուի օգտին նոր տեսահոլովակ է թողարկել, որտեղ Օբամայի հանրապետական մրցակից Միթ Ռոմնիին անվանում են «վամպիր», ով հարստացել է թույլ ձեռնարկատերերի «արյան» ու աշխատատեղերի վերացման հաշվին, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 

Տեսահոլովակում պատմվում է, որ Ռոմնիին պատկանող Bain Capital ընկերությունը ձեռք է բերել, այնուհետ վերացրել Քանզաս Սիթիի պողպատաձուլարանը: Միևնույն ժամանակ, կադրերում երևում են գործազուրկ աշխատավորները, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում կատարվածի մասին:

 

Նախընտրական շտաբը տեսահոլովակը պատրաստել է ի պատասխան Ռոմնիի այն հայտարարության, թե Օբաման չի կարողանում զարգացնել ԱՄՆ տնտեսությունը, սակայն կարող է դա անել: Շտաբի պետի տեղակալ Ստեֆանի Քաթերի խոսքով` դեմոկրատները ցանկանում են ցույց տալ, որ իրեն «տնտեսական հրաշագործ» համարող Ռոմնին իրականում այդպիսին չէ: