Benetton-ը ներողություն է խնդրել Հռոմի պապի համբույրի գովազդի համար

00:16 • 16.05.12

Benetton հագուստի արտադրությունը ներողություն է խնդրել Վատիկանից գովազդային արշավի համար, որտեղ օգտագործել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի և եգիպտացի իմամի համբույրի նկարը: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ին:
 

Benetton-ը խոստացել է այլևս չoգտագործել պատկերներ, որոնք վիրավորում են հավատացյալներին: Ընկերությունը նաև խոստացել է գումար փոխանցել Վատիկանին՝ բարեգործական նպատակով:
 

Հիշեցնենք, որ Photoshop-ի միջոցով արված նկարը խորհրդանշում էր ատելության հաղթահարումն ու բարու հաղթանակը:
 

Նշենք, որ Benetton-ի մյուս գովազդային պաստառներում «համբուրվել են» Բարաք Օբաման և Ուգո Չավեսը, Կիմ Չեն Իրը և Հարավային Կորեայի նախագահը, Անգելա Մերկելը և Նիկոլա Սարկոզին, Մահմուդ Աբբասը և Բենյամին Նեթանյահուն: