Այսօր մեկնարկում է Կաննի միջազգային կինոփառատոնը

11:25 • 16.05.12

Այսօր մեկնարկում է կինոաշխարհի ամենասպասված կինոմիջոցառումներից մեկը` Կաննի հոբելյանական 65-րդ միջազգային կինոփառատոնը:

 

Ինչպես նշել է փառատոնի գլխավոր պատվիրակ Թիերի Ֆրեմոն` ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս անգամ փառատոնի պաշտոնական ծրագրոմ արտացոլված կլինի համաշխարհային կինոն:

 

Մրցութային ծրագրում ընդգրկված է 22 ֆիլմ, որոնցից 6-ի հեղինակներն իրենց առաջին ֆիլմով կներկայանան, նրանց կողքին կմրցեն համաշխարհային կինոյի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են` Միխաել Հանեկեն, Վալտեր Սալեսը, Աբբաս Քիարոստամին, Հոնգ Սանգսունը:

 

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 17-ին: