Լեգենդար Բո Սանսի ադամանդը վաճառվել է 10 մլն դոլարով

09:57 • 16.05.12

Մոլորակի ամենահին ադամանդներից մեկը Sotheby's աճուրդում վաճառվել է մոտ 10 մլն դոլարով, հայտնում է «Վեստի»-ն:

 

400 տարվա պատմություն ունեցող Բո Սանսին կշռում է 35 կարատ: Սկզբում լեգենդար քարը պատկանել է ֆրանսիացի դիվանագետի: Այնուհետ այն գնել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ը` իր կնոջը` Մարիա Մեդիչիի համար: Մեդիչիի մահից հետո, Բո Սանսին հայտնվել է այլ թագավորական ընտանիքում և դարձել Նիդերլանդների  արքայատոհմի սեփականությունը: Նախորդ դարասկզբին քարը պահվել էր և գտնվել արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

 

Թե ով է գնել լեգենդար քարը, չի հաղորդվում: