1,5 մլն ԱՄՆ դոլար տեղափոխող մեքսիկական նարկոմաֆիայի ինքնաթիռը կործանվել է
Cessna տիպի փոքրածավալ ինքնաթիռը, որը ենթադրաբար պատկանում է մեքսիկական նարկոմաֆիային, աղետի է ենթարկվել Էկվադորում: Ինքնաթիռում հայտնաբերվել է մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլարի գումար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ինքնաթիռում աղետի պահին երկու մարդ է եղել, ովքեր զոհվել են:
Ինքնաթիռը գրանցված է եղել Մեքսիկայում և Էկվադորում թռիչքի թույլտվություն չի ունեցել:
Բացի այդ, ինքնաթիռը թռել է մութ ժամանակ առանց լույսերը միացնելու և շատ ցածր բարձրության վրա, ինչի հետևանքով բախվել է գետնին:
Բոլոր այս հանգամանքները Էկվադորի իշխանություններին հնարավորություն են տալիս կարծելու, որ ինքնաթիռը պատկանել է մեքսիկական նարկոմաֆիային:









