Օլանդը կարող է նպաստել ԼՂ հակամարտության լուծմանը. թուրք պատգամավոր
Ֆրանսիայի նոընտիր նախագահը կարող է ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա. SalamNews-ին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Բյուլենթ Գեդիքլին:
Հիշեցնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, պատգամավորը նշել է, որ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի ջանքերը` ԼՂ հակամարտության լուծման հարցում: Քանի որ, «որքան արագ լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այդքան արագ Կովկասում խաղաղություն և կայունություն կհաստատվի»:
«Ժամանակը ցույց տվեց, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ԼՂ հարցում բավականաչափ արդար չէր: Ես հավատում եմ, որ Ֆրանսուա Օլանդը ավելի ուշադիր կլինի այս հարցում»,- ասել է նա:
Նրա խոսքերով` Անկարան ապագայում նույնպես ջանքեր կներդնի ԼՂ հարցի լուծման համար:
«Թուրքիան միշտ կարևորել է հարևանների հետ լավ հարաբերությունները և ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի: Դա Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- ասել է նա:









