Վրաստանի խորհրդարանը Իվանիշվիլիին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տվեց

01:07 • 16.05.12

Վրաստանի խորհրդարանը` երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագծի մեջ կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ ԵՄ-ի այն քաղաքացիներին, ովքեր 5 տարի բնակվել են Վրաստանում, որոշակի պայմանների դեպքում, ընտրելու և ընտրվելու իրավունք կստանան: Այս մասին հայտնում է Civil Georgia պարբերականը:


Օրենսդրական փոփոխությունները հատկապես վերաբերում են ընդդիմադիր գործիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, ով վրացական անձնագիր չունի, սակայն հավակնում է Վրաստանում իշխանության գալուն:

 

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը ԵՄ-ի քաղաքացիներին ընտրական իրավունք էր տրամադրում միայն 10 տարի բնակվելու պարագայում: