Կամչատկայում երեխան մահացել է շտապ օգնության չգալու պատճառով
Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում քրեական գործ է հարուցվել 1,5 տարեկան երեխայի մահվան կապակցությամբ, «անզգուշությամբ մահ պատճառելը»:
Պարզվել է, որ ապրիլի 14-ին փոքրիկը շատ բարձր ջերմություն է ունեցել և նրա ծնողները շտապ օգնություն են ահազանգել: Ժամանած բժիշկը ներարկում է արել և հեռացել, սակայն երեխայի վիճակը չի բարելավվել: Ծնողներրը երկրորդ անգամ են կանչել բժիշկներին, սակայն նրանք չեն ժամանել` սահմանափակվելով բանավոր խորհրդատվությամբ:
Հաջորդ առավոտյան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, իսկ շտա օգնության արդեն երրորդ անգամ կանչված բրիգադը փաստել է նրա մահը: Նշվում է, որ երեխան մահացել է վարակի հետևանքներից:









