Ավանում գողին բռնել են հանցանքի վայրում

10:12 • 16.05.12

Մայիսի 15-ին, ժամը 06.00-ին, Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 17/7 հասցեում գտնվող խանութում գող կա:

 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ժամը 06.30-ին խանութից բերման է ենթարկել 1975 թ. ծնված Վաչագան Ա.-ին, որը գողություն կատարելու նպատակով պատուհանի ապակին կոտրելով՝ մուտք էր գործել հիշյալ խանութ:

 

Կատարվում է նախաքննություն: