Երևանում 3 մարդ է վրաերթի ենթարկվել
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ Երևանում արձանագրվել են վրաերթի երեք դեպք:
Այսպես, մայիսի 15-ին, ժամը 16.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1989թ. ծնված Անուշ Նարիմանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 15-ին, ժամը 12.00-ին, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 1994թ. ծնված Դավիթ Բախչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Սոնա Բերբերյանին:
Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն:









