Վայոց ձորում երկու մարդ է հոսպիտալացվել օձի խայթոցից թունավորումով

11:37 • 16.05.12

Մայիսի 15-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.00-ին գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորումով Մալիշկա գյուղի առողջության կենտրոն, այնուհետև՝ Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ` 1933 թ. ծնված Ա. Մկրտչյանը:

 

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել նաև Արենի գյուղի բնակիչ` 1942 թ. ծնված Վ. Նազարյանը:

 

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական բավարար է: