Սոֆիայում սպանության ծրագրման մեղադրանքով 3 հայ է ձերբակալվել

09:44 • 16.05.12

Բուլղարիայի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը` հատուկ իրականացված ոստիկանական օպերացիայի շրջանակում, հաջողվել է բացահայտել Սոֆիայում ծրագրված սպանության փորձը: Այս մասին, ըստ FOCUS News-ի, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովը:

 

Գործողության ընթացքում 4 մարդ է ձերբակալվել, որոնցից 1-ը Մոնտենեգրոյից է, մյուս 3-ը ` հայ: Սպանության պատվիրատուն և կազմակերպիչը մոնտենեգրոցի է, ով նախկինում 3 դատվածություն է ունեցել և անօրինական է գտնվել Բուլղարիայի տարածքում:

 

Այժմ 3 հայերն էլ ձերբակալված են, որոնցից մեկը հետախուզման մեջ է գտնվում Հայաստանում` անօրինական զենք կրելու և դրամաշորթության մեղադրանքով: