ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյունը պայթեցվել է Սիրիայում
Սիրիայի Իդլիբ նահանգում ՄԱԿ-ի դիտորդների ավտոմեքենան պայթել է ականի վրա, հաղորդում է բրիտանական The Gurdian պարբերականը:
Դիտորդները հաղորդել են, որ նրանցից որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն մի քանի ավտոմեքենա լուրջ վնասվել է:
Ներկայում նրանք փորձում են բազա վերադառնալու անվտանգ ճանապարհ գտնել` «Սիրիական ազատ բանակի» ապստամբների պաշտպանության ներքո, ովքեր անմիջապես դեպքի վայր են ժամանել:









