Նորածինը ողջ է մնացել՝ մեկ օր աղբանոցում անցկացնելուց հետո (տեսանյութ)

20:49 • 24.05.12

Մախաչկալայի կենտրոնի աղբանոցներից մեկում հայտնաբերել են նորածին մի տղայի: Մայրը նրան փաթաթել էր պոլիէթիլենե տոպրակի մեջ՝ հույս ունենալով, որ երեխան կմեռնի: Երեխան մեկ օրից ավել մնացել է աղբանոցում՝ կեղտերի մեջ: Այս մասին հայտնում է Lifenews լրատվական կայքը:

 

Նորածնին նկատել է մի կին, ով երեկոյան աղբ էր թափում: Հայտնաբերելով երեխային՝ կինը տարել է նրան հիվանդանոց:

 

Բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը: Նրանք երեխային Ռաջաբ են կոչել:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: