Դաղստանում գյուղ է այրվում. բնակիչները տարհանվում են
Հրդեհ է բռնկվել Դաղստանի Խուտրախ գյուղում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հյուսիս-կովկասյան տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությանը:
Կրակը տարածվել է` բոցերի մեջ առնելով մոտ 50 տուն, սկսվել է բնակիչների տարհանումը: Ըստ մամուլի ծառայության` տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է մի քանի մարտական հաշվարկ: Հրդեհի բռնկման պատճառն անհայտ է:
Խուտրախ գյուղը գտնվում է Վրաստանի հետ սահմանին, որտեղ բնակվում է մոտ 340 մարդ:









