Անգլիա - Բելգիա հանդիպման ժամանակ կփորձարկվի գոլի արձանագրման նոր տեխնոլոգիան

22:45 • 24.05.12

Անգլիա - Բելգիա ընկերական հանդիպման ժամանակ կփորձարկվի գոլի արձանագրման Hawk-Eye նոր տեխնոլոգիան, հաղորդում է BBC-ն:

 

Փորձարկումը կկայանա՝ ՈՒԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից անկախ: Հարկ է նշել, որ վերոնշյալ կառույցներից այդ հանդիպմանը ներկա պաշտոնյաներից ոչ մեկ ծրագրին հետևելու հնարավորություն չի ունենա:

 

Հիշեցնենք, որ Hawk-Eye-ն իրենից մի համակարգ է ներկայացնում է, որը բաղկացած է 6 տեսախցիկից, որոնք տեղադրվում են այնպես, որ հնարավորություն են տալիս տեսնել արդյոք հատե՞լ է գնդակը դարպասային գիծը, թե՞ ոչ: