Թեհրանի և «վեցյակի» ներկայացուցիչները հաջորդ բանակցությունները կանցկացնեն Մոսկվայում երեք շաբաթից
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը «վեցյակի» և Իրանի ներկայացուցիչների՝ այսօր Բաղդադում ավարտված հանդիպումից հետո հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ հերթական բանակցությունները տեղի կունենան հունիսի 18-19-ին Մոսկվայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Վեցյակի» և Թեհրանի բանակցությունները մեկնարկել էին Իրաքի մայրաքաղաքում մայիսի 23-ին: Երկու օրվա ընթացքում բանակցությունների 4 փուլ է անցկացվել:
Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը, հղում կատարելով դիվանագետներին, հաղորդել էր, որ հերթական բանակցությունները պետք է տեղի ունենան երեք շաբաթ անց Ժնևում: Սակայն վերջնական որոշման մեջ ամրագրվել է Մոսկվան:









