Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային հրթիռի նոր մեկնարկային կայան է կառուցում

23:34 • 24.05.12

Հյուսիսային Կորեայում «Մուսուդան-ռի» հրթիռների մեկնարկային կայանի շինարարություն է իրականացվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով ամերիկակորեական Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացուցիչներին:


Կառուցվող մեկնարկային կայանը նախատեսված է միջմայրցամաքային հրթիռներ բաց թողնելու համար, որոնք կարող են ԱՄՆ տարածք հասնել:
 

Գիտնականները կանխատեսում են, որ նոր տիեզերակայանն իր աշխատանքը կսկսի 2016-2017 թվականներին:


Հաղորդվում է, որ կայանի հավաքման արտադրամասը նման է Իրանի Սեմնան քաղաքում գործող մեկնարկային համալիրին: