Հարավային Օսիայում Վրաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել
Հարավային Օսիայի իրավապահ մարմիններն այսօր ձերբակալել են Վրաստանի հետ սահմանային գոտում բույսեր հավաքող Վրաստանի չորս քաղաքացիների: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին:
Վրացիների ազատ արձակման հարցը կբարձրացվի Կովկասում անվտանգության ժնևյան խորհրդակցությունների հերթական հանդիպմանը, որը կանցկացվի վաղը, վրաց- հարավօսական սահմանին, միջազգային կազմակերպություններից ու Ռուսաստանից միջնորդների մասնակցությամբ:









