Դանիացի նախկին բռնցքամարտիկը 101-ամյա հասակում վրաերթի է ենթարկվել 91-ամյա կնոջ կողմից (տեսանյութ)

23:42 • 24.05.12

Դանիացի նախկին բռնցքամարտիկ Օտտո Յենսենը, ով իր հզոր հարվածների համար «Ոսկորներ կոտրող» մականունն էր ստացել, զոհվել է 101 տարեկան հասակում, ԱՄՆ կալիֆոռնիական Բուրբանկ քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Նրան վրաերթի է ենթարկել 91-ամյա կին վարորդը:


Հաղորդվում է, որ նույնիսկ այդ` ավելի քան մեկդարյա տարիքում, Յենսենը շարունակում էր ղեկավարել իր կողմից 60 տարի առաջ հիմնված ֆոտոստուդիան և հետաքրքրվում էր բռնցքամարտով: