Թուրքական ռազմական ինքնաթիռից թռիչքի ժամանակ հրթիռային սարք է ընկել
18:31 • 24.05.12
Զինամթերք տեղափոխող թուրքական ռազմական ինքնաթիռից Իզմիր քաղաքի Ուրֆա թաղամասի վրա հրթիռային սարք է ընկել, հայտնում է «Դողան» գործակալությունը:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` չի բացառվում հրթիռային սարքում պայթուցիկ նյութի առկայությունը: Այս կապակցությամբ, տարհանվել են 10-15 տների բնակիչներ:
Placeholder









