Փրկարարները քանդել են տան պատերը 400կգ քաշով աղջկան հոսպիտալացնելու համար
Բրիտանուհի 19-ամյա Ջորջիա Դեվիսին հոսպիտալացնելու համար, հրշեջներից, շինարարներից, փրկարարներից և ոստիկաններից կազմված 30-հոգանոց անձնակազմը ստիպված է եղել քանդել տան պատերը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Շուրջ 8 ժամ տևած գործողությունների արդյունքում աղջկան բարեհաջող տեղափոխել են հիվանդանոց: 167սմ հասակ ունեցող Դևիսի առողջական խնդիրների մասին ստույգ չի նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք գիրությանն են առնչվում:
«Նա չափազանց գեր է, որպեսզի ինքնուրույն փողոց դուրս գա, դա է պատճառը, որ փրկարարները ստիպված են եղել քանդել տան պատերը»,- ասել է Դևիսի հարևաններից մեկը:
Նշվում է, որ աղջիկը բազմիցս փորձել է նիհարել, նույնիսկ հատուկ մարզումների է մասնակցել, սակայն այդպես էլ նրան չի հաջողվել քաշ կորցնել:









