ՀՀ Ոստիկանության պետի հրամանով աշխատանքից ազատվել է 6-րդ վարչության պետը

19:28 • 25.05.12

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Ոստիկանության պետ գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը։