«ԳԱԶ-24»–ը բախվել է մոտոցիկլետին. կա երկու տուժած
Մայիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 88-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված «Մուրավեյ» մակնիշի մոտոցիկլետին, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և մոտ գտնվող երկու երիտասարդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ «ԳԱԶ-24»-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները «ԳԱԶ-24»-ի վարորդին բերման են ենթարկել բաժին:









