Վրաերթ Արարատում. երկու տուժածների վիճակը ծանր է

12:32 • 25.05.12

Վայոց ձորի մարզից մայիսի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում Զանգակատուն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:

 

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարզի Ելփին գյուղի բնակիչ` 1990 թ. ծնված Տիգրան Առաքելյանին և Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ` 1977 թ. ծնված Տիգրան Իվանյանին:

 

Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Ըստ բժիշկների` Տ.Առաքելյանի վիճակը ծանր է, իսկ Տ. Իվանյանինը՝ բավարար: