Ֆրանսուա Օլանդն անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն անսպասելի կարճատև այցով ժամանել է Աֆղանստան, հայտնում է BBC-ն: Օլանդը Քաբուլ է ժամանել ընդամենը մի քանի ժամով` այնտեղ տեղակայված ֆրանսիացի զինվորներին տեսակցելու նպատակով:
Մամուլի տեղեկությունների համաձայն` նրան ուղեկցել են Ֆրանսիայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները:
Օլանդն ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է ֆրանսիական զորքն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից մինչև տարեվերջ, այսինքն` ժամկետից մեկ տարի շուտ: Ներկայում Աֆղանստանում է գտնվում 3.350 ֆրանսիացի զինվոր: 2001թ.-ից ցայսօր այս երկրում զոհվել է 83 զինվորական:









